Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի միջոցառում՝ Աղավնատան միջնակարգ դպրոցում

19.04.2021

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան միջնակարգ դպրոցում ապրիլի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի սաներ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսեսյանի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը և այլք:

«Խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառմանը հաջորդել է անմահացած հերոսների անունը կրող դասասենյակների անվանակոչումը. Դպրոցի աշխարհագրության դասասենյակն այսուհետ կկրի Արզուման Շմավոնյանի անունը, իսկ մաթեմատիկայի դասասենյակը՝ Կարեն Ներսեսյանի:

Հավերժ փառք և խոնարհում հանուն Հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15