Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

23.500 ծառ է տնկվել մարզում տեղի ունեցած ծառատունկին

25.04.2021

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզային և համայնքային ենթակայության հաստատությունների աշխատակիցները:

Համապետական ծառատունկին Արմավիրի մարզում տնկվել է շուրջ 23.500 ծառ՝ կաղնի, հացենի, թխկի, վայրի ընկուզենի, խնձորենի և տանձենի:

Ծառերը հիմնականում տնկվել են համայնքապատկան տարածքներում, զբոսայգիներում, պուրակներում, կրթական և առողջապահական հաստատությունների բակերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38