Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

26.04.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանը վերաբերող խորհրդակցություն՝ գլխավորությամբ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է քաղաքացիական պաշտպանության շրջանակում կազմակերպվող և իրականացվող միջոցառումների նշանակությունը բնակչության և նյութական արժեքների պաշտպանության առումով՝ միաժանակ ակնկալելով ներկաների ակտիվ մասնակցությունը մարզի պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38