Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն

30.04.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՀՀ Արմավիրի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն՝ գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի:

Ուսումնավարժությանը մասնակցել են փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, ԱԻՆ ՓԾ հարցերով պետական մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Հայկ Մնացականյանը, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատակիցներ, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ:

Շտաբային ուսումնավարժությանը բացման խոսքով հանդես է եկել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ մարզպետը հոդորել է ներկաներին, որպեսզի յուրաքանչյուրն իր պատասխանատվության ոլորտում ամենայն լրջությամբ վերաբերվի ուսումնավարժության շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ կատարելով ոչ միայն ընթացիկ առաջադրանքները, այլ նաև վեր հանելով առաջնային կարևորություն ունեցող և լուծում պահանջող խնդիրները:

Այնուհետև շտաբային ուսումնավարժության իրավիճակի ներկայացմամբ զեկույցով հանդես է եկել Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, որին էլ հաջորդել են ազդարարման ընթացքի մասին մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերի զեկույցները:

Շտաբային ուսումնավարժությունն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և գնահատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16