Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի համավարակի դեմ

04.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մեծամորի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել է կորոնավիրուսի համավարակի դեմ:

Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն Արմավիրի մարզում էապես ակտիվացել է. 281 անձ արդեն պատվաստվել է:


Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով:

Կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից:

COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում՝ 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16