Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պայքար COvid-19-ի դեմ. պատվաստումը լավագույն կանխարգելումն է

05.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի, մարզպետարանի աշխատակիցների, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎԿԱԿ) Արմավիրի մասնաճյուղի և Արմավիր ԲԿ-ի իմունականխարգելման գործընթացի պատասխանատուներ Անի Ոսկանյանի և Հասմիկ Մխիթարյանի մասնակցությամբ այսօր մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման վերաբերյալ:

Ներկայացնելով պատվաստման կարևորությունը և գործընթացին վերաբերող այլ մանրամասներ՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի պատասխանատու Անի Ոսկանյանը COVID-19-ի դեմ պատվաստումը համարել է համավարակի լավագույն կանխարգելիչ միջոցը՝ հանդիպման մասնակիցներին կոչ անելով պատվաստվել և կոտրել տարածման շղթան:

Անդրադառնալով մարզում պատվաստումների վիճակագրությանը՝ նա նշել է, որ մինչ օրս պատվաստվել է 362 անձ, որից՝ 301-ը «AstraZeneca» պատվաստանյութով, իսկ 61-ը՝ «Sputnik-V»-ով: Պատվաստում ստացած անձանց շրջանում, ըստ նրա, գանգատներ չկան:

Արմավիր ԲԿ-ի իմունականխարգելման գործընթացի պատասխանատու Հասմիկ Մխիթարյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մեծապես կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը, որի գիտակցմամբ էլ օր օրի ավելանում է պատվաստվողների թիվը:

Հանդիպումն ամփոփվել է մարզպետարանի աշխատակիցների և գործընթացի պատասխանատուների միջև հարց ու պատասխանով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:46