Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

05.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և ողջունելով նրա այցն Արմավիրի մարզ՝ փոխմարզպետ Մեխակյանը հույս է հայտնել, որ հանդիպումը կողմերի միջև արդյունավետ համագործակցության հնարավորություն կստեղծի:

Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխմարզպետին ընդունելության համար, ներկայացրել փոխգործակցության հնարավոր շրջանակները՝ առաջարկելով մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել Արմավիրի և Գոմելի մարզերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հարցը:

Այնուհետև քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայցնող մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16