Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաչքարի բացում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

08.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան Համբարձում Մաթևոսյանը քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, մի խումբ պաշտոնյաների և արմավիրցիների հետ այսօր Արմավիրի քաղաքային զբոսայգում ներկա է գտնվել բարեգործ Անուշավան Մկրտչյանի նախաձեռնությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի բացմանը:

Արմավիրում 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի օծումը կատարել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

Իր խոնարհումը հայտնելով Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հայորդիների հիշատակի առջև և շնորհակալությունը՝ նախաձեռնության հեղինակին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ հերոսներն անմահ են, իսկ նրանց սխրանքը՝ անգին. «Քանի դեռ ապրում ենք, հավերժ հիշելու ենք մեր քաջերին և անելու ենք ամեն ինչ՝ արժանին մատուցելու նրանց վառ հիշատակին»:

Նշենք, որ խաչքարը հեղինակել է անվանի քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28