Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կառավարության հերթական նիստին

13.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգային հարցերի շրջանակում կառավարությունն այսօր հավանություն է տվել Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագրին, որով հաշվետու տարում ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցություն կցուցաբերվի:

Ծրագրի շրջանակում 312 մլն 717.6 հազ. դրամ կհատկացվի <<Արմավիր>> ՋՕԸ-ին, 311 մլն 943.3 հազ. դրամ՝ <<Էջմիածին>> ՋՕԸ-ին:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև Արմավիրի մարզի Խանջյան, Նորակերտ, Նալբանդյան և Նոր Կեսարիա համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետարանին 2021 թվականի առաջին կիսամյակում 38 մլն 099.5 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կհատկացվի 140 մլն դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08