Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մոդուլային» տիպի ևս 5 մսուր-մանկապարտեզ՝ Արմավիրի մարզում

20.05.2021

Գետաշեն, Նորավան, Փշատավան, Լենուղի և Այգեվան համայնքներում կկառուցվի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ. ծրագիրը հավանության է արժանացել  ՀՀ կառավարության կողմից
〰️〰️〰️〰️〰️〰️
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգային հարցերի շրջանակում կառավարությունն հավանություն է տվել Հանրապետության 10 համայնքում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Գետաշեն, Նորավան, Փշատավան, Լենուղի և Այգեվան համայնքներում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և համապատասխան համայնքներում տեղակապմանը:

Արմավիրի մարզի վերոնշյալ համայնքներում մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և տեղակապման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 25 մլն 700 հազ. դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16