Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել Տոլմայի հոբելյանական 10-րդ փառատոնը

22.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր իրականացրել է հայաստանյան այցեքարտ դարձած տոլմայի հոբելյանական 10-րդ փառատոնը:

Ավանդական դարձած փառատոնին բացված 20-25 տաղվարներում ներկայացված են եղել տարբեր ռեստորանների, ուսումնական կենտրոնների, անհատների, խմբերի կողմից պատրաստված տարատեսակ տոլմաներ։

Փառտոնի շրջանակում տեղի է ունեցել մրցույթ՝ երեք անվանակարգում՝ լավագույն համ, տեսք և մտահղացում։ Եղել է նաև գլխավոր մրցանակ, որը հանձնվել է ամենաբարձր միավորներ ստացած թիմին։

Տոլմայի փառատոնի նպատակն է տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տեսակները, հանրությանը ներկայացնել տոլմայի պատրաստման եղանակները, նրա պատմությունը, դրանով իսկ այս վտանգված հայկական կերակրատեսակը զերծ պահել թուրքականացումից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46