Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Լենուղիում ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համայնքի չորս քաջերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը

23.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Լենուղի համայնքում այսօր ներկա է գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված համայնքի չորս հերոսների՝ ռազմական բժիշկ Գարիկ Մանուկյանի, զինծառայող Թաթուլ Թովմասյանի, կամավորներ՝ Սերյոժա Ղուկասյանի և Մուշեղ Մուրադյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:

Նա իր  խոնարհումն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած  հերոսների հիշատակի առջև, ընդգծել նրանց անսահման հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը, որը մեզ՝ ապրողներիս,  պարտավորեցնում է մեր ամենօրյա աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին:

Փառք ու հավերժ հիշատակ մեր անմահացած հերոսներին:
Տոկունություն և ոգու ամրություն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46