Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեխակ Մեխակյանի ծննդյան 60-ամյա հոբելայանին

27.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալակիր, «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանակիր, փոխգնդապետ Մեխակ Մեխակյանի ծննդյան 60-ամյա հոբելայանին նվիրված հուշ-ցերեկույթին, որը տեղի է ունեցել հերոսի անունը կրող Արագածի միջնակարգ դպրոցում:

Ողջունելով Արցախյան 1-ին պատերազմում հերոսացած և մեր պատմության հաղթական էջերում իր անունն ամրագրած Մեխակ Մեխակյանի ծննդյան հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառման մասնակիցներին՝ մարզպետն իր խոնարհումն է հայտնել նրա հիշատակի առջև՝ ընդգծելով նրա բեկումնային որոշումներն Արցախյան պատերազմում մեր պատմական տարածքների ազատագրման հարցում և անմնացորդ ավանդը՝ պետականաշինության գործում: Անդրադառնալով հայրենի հողում ապրելու համար մեր ազգի դարավոր պայքարի հերոսական էջերին և հերոսներին՝ նա նշել է, որ մեր պարտքն է արժանին մատուցել մեր պապերի, հայրերի ու եղբայրների սխրանքներին ու սերունդներին փոխանցել դարերից եկող հայրենասիրության ոգին՝ արժանապատիվ հաղթանակներ կերտելու համար:

Միջոցառման ավարտից հետո Մեխակյանների ընտանիքի անդամների, հարազատների և համագյուղացիների հետ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արագած համայնքի բարձունքում գտնվող Մեծ հայերնականի և Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին նվիրված հուշապուրակ, հարգանքի տուրք մատուցել Մեխակ Մեխակյանի և մյուս հերոսների հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35