Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառումը

31.05.2021

Երևան քաղաքի Խաչքարների պուրակում «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ը տեղի է ունեցել «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառում, որին իր ուրույն մասնակցությունն է ունեցել նաև Արմավիրի մարզպետարանը՝ ներկայացնելով մարզի զբոսաշրջային ներուժը, գաստրո վայրերը մշակութային գրավչություններն ու մարզին բնորոշ փորձառությունները:

Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը, ներկայացնելով մարզերն առավել գրավիչ և ճամփորդելի՝ ներքին զբոսաշրջիկի համար:

«Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող զբոսաշրջային միջոցառմանն առանձին գաստրո տաղավարում Արմավիրի մարզը ներկայացնող շեֆ խոհարարների մասնակցությամբ մարզային յուրահատուկ կերակրատեսակների ցանկից պատրաստվել է ինքնատիպ բաղադրատոմսով տապակա, որը կարելի է համտեսել առաջիկայում Արմավիրի մարզ այցելելիս:

Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացվել են նաև արկածային զբոսաշրջային արդյունքները, որոնց շնորհիվ Հայաստանը առավել գրավիչ է դառնում, մասնավորապես էքստրեմալ ճամփորդությունների սիրահարների համար:

Ցուցահանդեսն ուղեկցվել է վարպետաց դասերի, մշակութային ցուցադրությունների ներկայացմամբ, սոցիալական արշավի շրջանակներում օնլայն մարտահրավերների մեկնարկով:

Հավելենք, որ երկօրյա ցուցահանդեսի ընթացքում Զբոսաշրջության կոմիտեն աշխատաժողով է կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Միջազգային փորձագետների, հայաստանյան մասնագետների մասնակցությամբ տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ ու ելույթներ, որոնք վերաբերել են համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային հնարավորությունների ընդլայնմանը, ոլորտում առկա հաջողության պատմություններին, որոնք չնայած մարտահրավերներին՝ շարունակվում են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35