Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը

01.06.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մյասնիկյան համայնքում այսօր ներկա է գտնվել 1960-ական թվականներին կառուցված և վերջին մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը:

Մարզպետը համայնքապետ Տիգրան Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Հավելենք, որ համայնքի նորաբաց մանկապարտեզ կհաճախի շուրջ 120 երեխա:

Մյասնիկյան համայնք կատարած այցի շրջանակում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է համայնք-պետություն համաֆինանսավորմամբ 2019-2020 թվականներին իրականացված և 2021 թվականի համար նախատեսվող ծրագրերին:

2019 թվականին համֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մյասնիկյանում վերակառուցվել է համայնքի մշակույթի տան տանիքը՝ շենքն ապահովագրելով քայքայումից:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 18 մլն 685.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է, իսկ համայնքի մասնակցությունը` 70%:

Իսկ արդեն 2020 թվականին համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է համայնքի գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթը՝ համայնքի բնակչության և տրանսպորտային միջոցների համար ապահովելով անվտանգ և հարմարավետ տեղաշարժ:

2810 քմ ընդհանուր մակերեսով ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր բյուջեն կազմել է 17 մլն 359 հազ. 240 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 7 մլն 811 հազ. 790 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 9 մլն 547 հազ. 450 դրամ:

Տեղեկացնենք նաև, որ 2021 թվականի համար համայնքի կողմից մարզպետարան է ներկայացվել և սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել երեք ծրագրային հայտ, որոնց շրջանակում նախատեսվում է.

1. 74.69 մլն դրամ ընդհանուր արժողությամբ Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցի ասֆալտապատում:

2. 20.9 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում:

3. 10.9 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համայնքի մանկապարտեզի ցանկապատի կառուցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35