Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ խորհրդակցություն

02.06.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզային բուժկենտրոնների ղեկավարների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Փոխնախարարը ներկայացրել է պատվաստումների դերը կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու գործընթացում, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունները, պատվաստանյութերի կիրառման կարգը, պայմանները՝ հավաստիացնելով, որ պետությունն ամեն ինչ անում է քաղաքացիների համար պատվաստումային գործընթացն ավելի հեշտացնելու, հասանելի դարձնելու համար:

Քննարկվել են մարզի բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքին և ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նախորդ ծանր տարին պատվով անցկացնելու և «առաջնագծում» լինելու համար: Նա իր խոսքում շեշտել է պասվաստումը, որպես վարակի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն՝ հավելելով, որ ինքն անձամբ պատվաստվել է համավարակի դեմ: Նրա խոսքով՝ քաղաքացիների չպատվաստվելու միակ պատճառը վատ տեղեկացված լինելն է, որի համար ամենօրյա աշխատանքներ պետք է տարվեն, և բոլորի բարձր գիտակցության ու պատասխանատվության արդյունքում կյանքը կվերադառնա բնականոն հունին:

Հանդիպման ավարտին փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46