Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համայնքային այցերը

04.06.2021

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համանքային այցերի շրջանակում այսօր եղել է Գայում, Լուսագյուղում և Մարգարայում, ծանոթացել ՀՀ կառավարության աջակցությամբ և համայնքային բյուջեի միջոցներով վերջին երեք տարիներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Գայում մարզպետը հետևել է 2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով շարունակվող 316 մլն դրամ ընդհանուր արժեքով մանկապարտեզի կառուցման աշխատանքներին, որը նախատեսված է շուրջ 150 երեխայի համար:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Լուսագյուղ համայնք, որտեղ համայնքի կարիքների համար 2020 թվականին հաստատված համանուն ծրագրով կառուցվել է ֆոտովոլտային կայան՝ շուրջ 8 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Մարզպետին տեղեկացվել է, որ համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2018 թվականին հիմնանորոգվել է Լուսագյուղի 574 մ երկարությամբ կենտրոնական փողոցը: Իսկ 2019-ին էլ համայնքի կարիքների համար ձեռք են բերվել մեքենասարքավորումներ:
Միևնույն ժամանակ, 2019 թվականին պետական բյուջեի միջոցներով գազաֆիկացվել է համայնքի միջնակարգ դպրոցը:
2021 թվականի համար համայնքապետարանը մարզպետարան է ներկայացրել սուբվենցիոն ծրագրի 2 հայտ՝
*Լուսագյուղ համայնքի նոր բնակեցված փողոցների համար 1300 գծմ գազատարի կառուցում
*Լուսագյուղ համայնքի ոռոգման պոմպի և հոսանքագծի կառուցում
(11 մլն դրամ նախնական արժեքով, 50% պետության և 50% համայնքի համաֆինասնավորմամբ), համայնքը ամբողջական փաթեթ չի ներկայացրել, հրաժարվում է ծրագիրը 2021թ-ին իրականացնելուց)։
Հավելենք նաև, որ Եվրասիական զարգացման բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից այժմ իրականացվում է Լուսագյուղի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման ծրագիրը։

Հաջորդիվ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Մարգարա համայնք՝ ներկա գտնվել 2019 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Մարզպետը ծանոթացել է նաև 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի 6 փողոցում իրականացված ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին:
Մարզպետին զեկուցվել է, որ 2021 թվականի համար Մարգարայի համայնքապետարանի կողմից մարզպետարան է ներկայացվել համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցմանը և ընդլայնմանը վերաբերող սուբվենցիոն ծրագրի 1 հայտ:

Մարզպետի համայնքային շրջայցի վերջին կանգառը եղել է Արաքս համայնքը, որտեղ նա հիմնականում ծանոթացել է 2020 թվականին հաստատված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին:
Արաքս համայնքից 2021 թվականի համար սուբվենցիոն ծրագրով արդեն մարզպետարան է ներկայացվել համայնքի մշակույթի պալատի դիմացի այգու կառուցման հայտը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով համաֆինանսավորման ծրագրերով և այլ աղբյուրներով համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքապետերին կոչ է արել հետևողական լինել դրանց որակի և ժամկետների ապահովման հարցում` բացառելով ցանկացած թերացում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53