Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Վերջին դասի կապակցությամբ

04.06.2021

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ:

Գեղեցիկ ավանդույթ դարձած այս օրը Ձեզ համար յուրովի տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում Ձեր կյանքի նոր էջը, որն ապահովում է Ձեր մուտքը որպես անհատ, մասնագետ ու քաղաքացի կազմավորվելու և ինքնահաստատվելու կարևորագույն դարբնոց։

Ինչ խոսք, ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց ապագա մասնագիտությունը: Իմ ցանկությունն է, որ ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ անցնեք, առաջին հերթին կայանաք որպես մեր երկրի արժանավոր և պատվախնդիր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ և, որ ամենակարևորն է, պարզապես լավ մարդ:

Ես համոզված եմ, որ Ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ պետության զարգացման շարժիչ ուժը: Ինքներդ գիտեք, որ մեր պետությունն իր ձեռքբերումներով և բազում դժվարություններով կայացման ճանապարհին ունի կիրթ և բանիմաց անհատների կարիք: Եվ ես վստահ եմ, որ Դուք դառնալու եք հզոր Հայաստանի արժանի զավակները:

Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում եմ մեր սիրելի շրջանավարտների ծնողներին՝ ցանկանալով, որ զավակների հետ կապված յուրաքանչյուրի նպատակներն ու սպասումներն իրականություն դառնան:

Խորին հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ նաև բոլոր ուսուցիչներին, վաստակաշատ մանկավարժներին, ովքեր այսօր մեծագույն պատասխանատվությամբ և հուզմունքով հերթական սերունդն են ճանապարհում դեպի մեծ կյանք: Ցանկանում եմ, որ Ձեր տարիների նվիրումն արժանի փոխհատուցում ստանա՝ արդարացնելով Ձեր ակնկալիքները:
Սիրելի շրջանավարտներ,

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ անսահման երջանկություն և բազում հաջողություններ մեծ կյանքի ճանապարհին։ Թող ճակատագիրը միշտ ժպտա Ձեզ՝ արժանացնելով լավագույնին:
Բարի երթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35