Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ակնալիճ համայնքում բացվել է «Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնը

11.06.2021

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը Ակնալիճ համայնքում նեկա է գտվել Եզդիների կողքին նախաձեռնության կողմից ստեղծված «Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնի բացմանը:

Պատմությունը փաստում է, որ հայ և եզդի ժողովուրդները, ճակատագրի բերումով, միասին դիմակայել են բազում փորձությունների ու դժվարությունների: Հայաստանն այսօր եզդիների հայրենիքն է նաև, որտեղ նրանք ապրում և ստեղծագործում են:

«Հայ-եզդիական մշակութային խաչմերուկ» արվեստի կենտրոնի հիմնումը ևս մեկ վկայությունն է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, որը նպատակ ունի վեր հանել, մշակել և պահպանել հայ-եզդիական խաչվող մշակութային արժեքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28