Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 2 սուբվենցիոն հայտ

14.06.2021

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 2 սուբվենցիոն ծրագիր:

Ընդհանուր առմամբ, արդեն հաստատվել է 15 ծրագրային հայտ:

• Լուկաշին համայնքի Հունան Ավետիսյան փողոցի սալարկում

• Տանձուտ համայնքի 20-րդ, 24-րդ, 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացում

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:

Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35