Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկման հանդիպում՝ Արմավիրի մարզպետարանում

15.06.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել «Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի վերաբերյալ իրազեկման հանդիպում, որին ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը: Քննարկվել են ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորություններն Արմավիրի մարզում։

Ծրագրի նպատակն է խթանել աղքատությունից տուժող խոցելի խմբերի ինքնաբավ գործառումը՝ ակտիվացնելով նրանց և քաջալերելով նրանց մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։

Հադիպմանը հրավիրված մասնակիցների կողմից հնչել են բազվաթիվ հարցեր ծրագրի իրականացման փուլերի, օգտագործվող մեխանիզմների, ներգրավված տեղական և միջազգային մասնագետների և ակնկալվող արդյուքների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են ոլորտում առկա հիմնական խնդիրները և հատկանշվել ծրագրի կարևորությունը այդ խնդիրները հաղթահարելու գործում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35