Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կվերանորոգվի Արագած համայնքի մշակույթի տունը

17.06.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված Արագած համայնքի մշակույթի տունը, որը մինչ օրս չի վերանորոգվել: Մասամբ փոխվել են պատուհանները, 2020 թվականին էլ վերակառուցվել է տանիքը:

Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել պատերի, հատակի հարթեցում, առաստաղի և պատերի ներկում, թեքահարթակի կառուցում:

Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու համար: Կգործի նաև 520 նստատեղ ունեցող դահլիճը` ներհամայնքային և այլ բնույթի նիստեր, խորհրդակցություններ ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Ծրագրի շահառուների թիվը 4000 է, որից` 3300-ն Արագածի, իսկ 700-ն` այլ համայնքների բնակիչներ:

Աշխատանքների իրականացման արդյունքում կստեղծվի 15-20 ժամանակավոր և 3 հիմնական աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46