Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2021

Սիրելի բուժաշխատողներ, առողջապահության համակարգի հարգարժան աշխատակիցներ,

Արմավիրի մարզի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և խորին շնորհակալություն հայտնում անմնացորդ նվիրումի և բուժսպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Դեռ նախորդ տարեսկզբին ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված համավարակով, կրկին ապացուցեց, որ բժիշկը ոչ թե մասնագիտություն է, այլ՝ կոչում, որին արժանանում են միայն նրանք, ովքեր պատրաստ են անձնազոհության՝ մարդասիրությունը վեր դասելով ամեն ինչից:

Եվ մարդկային հենց այդ տեսակը, մշտարթուն զինվորի նման, անընդմեջ առաջնագծում է, երբեմն ընտանիքից ու հարազատներից հեռու, անքուն գիշերներ անցկացնելով, առողջությունը վտանգելով, այնուամենայնիվ միշտ պատասխանատվության բարձր զգացումով պայքարում է բոլորիս առողջության համար:
Ուստի, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ ձեզ ծով համբերություն, առողջություն և լավատեսություն, եղեք մեր կողքին, ձեր հոգատարությամբ ու տոկունությամբ ուժ տվեք բոլորիս, չէ որ երբ մասնագիտական բարձր կարողություններին գումարվում է նաև բուժաշխատողի բարեհամբույր վերաբերմունքը, ուշադրությունն ու հոգատարությունը, հիվանդի համար նա դառնում է ամենահուսալի և ամենավստահելի մարդը: Զինվեք համբերատարությամբ, թող որ ոչինչ չխանգարի ձեզ՝ կատարել ձեր դժվարին առաքելությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ՝ հայտնելով երախտիքի խոսքեր ու մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և խաղաղ օրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53