Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել սուբվենցիոն ծրագրի ևս 13 հայտ

25.06.2021

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ևս 13 հայտ.

  • Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցում:
  • Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում :
  • Էջմիածին քաղաքի Սբ.Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:
  • Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերի և Հ.Բաղրամյան փողոցի բարեկարգում:
  • Գետաշեն համայնքի 2-րդ, 4-րդ, 17-րդ և 7-րդ փողոց 2-րդ նրբանցք փողոցների գազիֆիկացման աշխատանքներ:
  • Մրգաշատ համայնքի 4-րդ փողոցի նորոգման աշխատանքներ:
  • Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության վերակառուցում և ընդլայնում:
  • Արշալույս համայնքում հակակարկտային կայանների տեղադրում:
  • Դալարիկ համայնքի 9, 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցում:
  • Դալարիկ համայնքի Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատում:
  • Երվանդաշատ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի և գործիքների ձեռք բերում:
  • Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի ԼՌ-60վաքերով ճյուղի 575մ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքներ:
  • Քարակերտ համայնքի թվով 6 փողոցների ասֆալտապատում:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:

Միաժամանակ տեղեկացնենք, որ մարզի մի շարք համայնքներից ներկայացրած 12 ծրագիր հավանության է արժանացել պայմանով, մասնավորապես՝

  • Արազափ համանքի գլխավոր փողոցի մայթերի կառուցում։
  • Մայիսյան համայնքից դեպի Սարգսի անվան թաղամաս գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ։
  • Լուսագյուղ համայնքի Խորենացի, Վարդան Տերտերյան և Վ Տերյան փողոցների գազիֆիկացում։
  • Խորոնք համայնքի Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ
  • Լենուղի համայնքի 1-ին, 3-րդ, 9-րդ և 13-րդ փողոցների խմելու ջրամատակարարման ցանցի անցկացման աշխատանքներ։
  • Մրգաշատ համայնքի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում Մրգաշատ համայնքի վարչական շենքի տանիքի վերանորոգում։
  • Ջրաշեն համայնքի 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհի մայթերի կառուցում։
  • Բաղրամյան (Վաղ.) համայնքի բուժամբուլատորիայի շենքի։
  • Մերձավան համայնքի Երևանյան խճուղու 2-րդ փողոցի, Երևանյան խճուղու 2-րդ փողոցի 1-ին փակուղու, Երևանյան խճուղու 4-րդ նրբանցքի, Երիտասարդության փողոցի ասֆալտապատում։
  • Դալարիկ համայնքի հանդիսությունների սրահի հիմնանորոգում։
  • Դալարիկ համայնքի Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում։
  • Դալարիկ համայնքի մարզասրահի հիմնանորոգում
    և համայնքի կողմից համապատասխան մրցույթ կհայտարարվի շահագրգիռ գերատեսչություններից հայտի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո, աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ընդհանուր առմամբ, արդեն հաստատվել է 41 ծրագրային հայտ: Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53