Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տանձուտ համայնքում 2 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

25.06.2021

Տանձուտ համայնքում 2 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. կվերակառուցվի և կընդլայնվի համայնքի ջրամատակարարման ցանցը, իսկ նորակառույց թաղամասը կգազաֆիկացվի:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրերից մեկով Տանձուտ համայնքում 7191 գծամետր երկարությամբ ջրագծի կառուցման համար նախատեսվում է հին ջրագծերի փոխարինում նորերով, տեղադրված խողովակաշերտի ավազապատում, երկաթբետոնե հավաքվող 1000/1000 մմ 12 դիտահորերի տեղադրում, փականների մոնտաժում և այլ բնույթի աշխատանքներ:

Ծրագրի իրականացմամբ կբարելավվի համայնքի ամբողջ ջրամատակարարումը, կկրճատվի վթարների պատճառով կատարվող ընթացիկ վերանորոգման ծախսը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի կորուստը:

Սուբվենցիոն 2-րդ ծրագրով էլ կգազաֆիկացվի համայնքի 20-րդ, 24-րդ, 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցներն ընդգրկող նորակառույց թաղամասը: Ծրագրի իրականացման համար կանցկացվի 1255 մ երկարությամբ խողովակաշար, կտեղադրվի բաշխիչ կետ:

Ծրագրի իրականացումը նորակառույց թաղամասում հնարավորություն կընձեռի նոր բնակարանների և ջերմոցային տնտեսությունների ավելացմանը:

Հավելենք, որ առաջին ծրագրի շահառուների թիվը 235 է, իսկ երկրորդինը՝ 375:

Աշխատանքների իրականացման ընթացքում, ընդհանուր առմամբ, կստեղծվի 19 ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53