Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գետաշենի համայնքապետարանը կվերանորոգվի
29.06.2021
![](http://armavir.mtad.am/files/n_pics/28999_s.jpg)
Կվերանորոգվի 1970 թվականին կառուցված Գետաշենի համայնքապետարանի շենքը:
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կփոխվեն
դռներն ու պատուհանները, կիրականացվի ներքին հարդարում, սանհանգույցի վերանորոգում և նոր ջրագծի անցկացում:
Նախատսվող աշխատանքների արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ ամենօրյա աշխատանքային գործունեության և բնակչության սպասարկման համար:
Ծրագրի շահառուների թիվը 2625 է: