Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մյասնիկյան համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

30.06.2021

Մյասնիկյան համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի.

1️⃣ Կասֆատապատվի Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցը՝ 7416 քմ:
2️⃣ Կցանկապատվի 1968 թվականին կառուցված մանկապարտեզը:
3️⃣ Մասնակի կվերանորոգվի 1967 թվականին կառուցված մշակույթի տունը:

Մյասնիկյան համայնքի զարգացման ծրագրում և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկված և առաջնային կարևորություն ունեցող վերոնշյալ աշխատանքները կիրականացվեն համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Վերոնշյալ ծրագրերով նախատեսված աշխատանքների արդյունքում նախ անվտանգ երթևեկություն կապահովվի Մյասնիկյանի Մոնթե Մելքոնյանի անվան կենտրոնական փողոցում, որտեղ տեղակայված են «Մոր և մանկան» ԱԿ-ն և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տարածքային բաժանմունքը:

Իսկ մանկապարտեզի ցանկապատի կառուցմամբ անվտանգ և առավել ապահով միջավայր կստեղծվի երեխաների խնամքի և ժամանցի կազմակերպման համար:

Համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգմամբ էլ կլուծվի շենքի հետագա պահպանման խնդիրը և զարկ կտրվի մշակութային կյանքի ակտիվացմանը:

Նախատեսվող աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 30 ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35