Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էջմիածնում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

01.07.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում կլուծվեն #Էջմիածին քաղաքի համար առաջնային կարևորություն ունեցող հետևյալ խնդիրները.

1️⃣ Կհիմնանորոգովի Սբ.Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկը,
2️⃣ Կհիմնանորոգվեն Բաղրամյան փողոցի մայթերը,
3️⃣ Կկառուցվի Ա.Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու (ջրահեռացման) համակարգը:

Հետիոտնի համար հարմարավետ տեղաշարժ, իսկ տրանսպորտային միջոցների համար անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով սուբենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կհիմնանորոգվի Սբ. Մ. Խորենացի փողոցի 8357.1 քմ, իսկ Բաղրամյան փողոցի 9603.2 քմ մակերես: Շարժման գոտիների քանակը յուրաքանչյուր ուղղութամբ 2-ական է:

Էջմիծին քաղաքի՝ 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրի հաջորդ բաղադրիչով էլ կհիմնանորոգվեն կենտրոնը շրջանցիկ ճանապարհի հետ կապող Բաղրամյան փողոցի մայթերը՝ 4959 քմ ընդհանուր մակերեսով:

Իսկ համաֆինանսավորման ծրագրի 3-րդ բաղադրիչով Ա.Մանուկյան 2-րդ թաղամասում, ուր կոյուղատար համակարգն ընդհանրապես բացակայում է, նախատեսվում է կառուցել 2212 գծմ ընհանուր երկարությամբ կոյուղագիծ:

Վերոնշյալ աշխատանքները նախատեսվում են կատարել պայմանագիրը կնքելուն հաջորդող 90 օրվա ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35