Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի
02.07.2021
![](http://armavir.mtad.am/files/n_pics/29034_s.jpg)
Նորավանի համայնքապետարանի հարակից տարածքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի:
Հուշարձանը կկառուցվի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Այս ձեռնարկով համայնքում վառ կպահվի հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը:
Հավելենք, որ համայնքապետարանի հարակից տարածքը նախորդ տարի բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում և այն ապահովվել է նաև ունիվերսալ խաղահրապարակով: