Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

20 տարի տևած դադարից հետո #Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա

02.07.2021

20 տարի տևած դադարից հետո #Արևաշատ համայնքը կարճ ժամանակ անց մանկապարտեզ կունենա. 2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում շարունակվում են նախադպրոցական հաստատության կառուցման աշխատանքները

Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլով նախատեսված հողային աշխատանքները, միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը, տանիքի կառուցումը, դռների ու պատուհանների տեղադրումը շուտով կավարտվի: Իսկ արդեն երկրորդ փուլում կանցկացվի ներքին և արտաքին կոյուղի, կիրականացվեն էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման և ընդհանուր հարդարման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակում կկառուցվի մեկհարկանի, ժամանակակից բոլոր հարմարություններով և գույքով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար:

Մանկապարտեզի շահագործմամբ կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35