Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

02.07.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի:

Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, նիստի ընթացքում ուսումնասիրելով Արմավիրի մարզի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից անհրաժեշտ հիմնավորումներով և պարզաբանումներով ներկայացված տարկետման իրավունքից օգտվող և պարտադիրր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող 2021 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիների անձնական գործերում առկա բոլոր փաստաթղթերը, ոլորտը համակարգող օրենսդրության շրջանակում ընդունել է համապատասխան որոշումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53