Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաղրամյան համայնքում 2 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

07.07.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքում կլուծվեն առաջնային կարևորություն ունեցող հետևյալ խնդիրները՝
1. Կվերակառուցվի խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը
2. Կվերանորոգվի համայնքի բուժամբուլատորիան

Բաղրամյան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել 1970-ական թվականներին՝ պողպատյա և թուջե խողովակներով: Երկար տարիների շահագործումից խողովակները հողի մեջ գտնվելով քայքայվել են, ինչի հետևանքով այժմ համայնքում առկա է մեծ քանակի ջրի կորուստ, բացի այդ վատ որակ, որն էլ ժամանակ առ ժամանակ համայնքի բնակչության շրջանում առաջացնում է աղիքային հիվանդություններ:

Համաֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտին համայնքը կունենա 11 կմ երկարությամբ խմելու ջրագծերի գլխավոր մագիստրալներ, 670 տնտեսության համար նախատեսված ջրաչափման հորեր և 24-ժամյա որակյալ ջրամատակարարում:

Բաղրամյանի՝ 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրի երկրորդ բաղադրիչով կվերանորոգվի 1984 թվականին կառուցված ամբուլատորիայի շենքը, որը շահագոծման ողջ ընթացքում չի վերանորոգվել: Երկհարկանի կառույցի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 616,9 քմ, իսկ շենքի հիմքի արտաքին մակերեսը՝ 371,1քմ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տանիքի կապիտալ վերանորոգում, մետաղապլաստե պատուհանների և դռների տեղադրում, էլեկտրականության մոնտաժում, սանհանգույցի վերանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցում, ինչպես նաև պատերի քսահարթում և ներկում: Համապատասխան աշխատանքների իրականացման արդյունքում համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ավելի բարեկարգ և հարմարավետ պայմաններում ստանալ բուժօգնություն, պատվաստում, հետազոտություն և այլ առողջապահական ծառայություններ:

Հավելենք, որ սույն ծրագիրը նախատեսվում է շարունակել 2022 թվականին՝ երկրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքների, ինտերիերի մշակման, էներգախնայող համակարգերի կիրառման մասով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53