Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում «Ռուսական կենտրոն» է բացվել

08.07.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև ս.թ. փետրվար ամսին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Արմավիրի մշակույթի տանը «Ռուսական կենտրոն» է բացվել:

Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և մեծ թվով պաշտոնատար այրեր, կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ:

Նորաբաց կենտրոնը մարզի բնակիչների և հյուրերի համար կդառնա մի վայր, որտեղ այցելուները կկարողանան ծանոթանալ Ռուսաստանի և ռուս ժողովրդի մշակույթին ու պատմությանը, ստանալ գործնական տեղեկատվություն: Այս և արդեն Երևանում ու Վանաձորում գործող համանուն կենտրոնների գործունեության կարևոր առաքելությունն է նաև տեղի բնակիչներին ռուսաց լեզու ուսումնասիրելու հնարավորություն ընձեռելը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49