Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել սուբվենցիոն ծրագրի ևս 16 հայտ

13.07.2021

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ևս 16 հայտ, այդ թվում՝ 11-ը պայմանով.
o Առատաշեն համայնքի Մ․Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ:
o Արտիմետ համայնքի ոռոգմոն ցանցի կառուցում:
o Արտամետ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի ձեռքբերում:
o Գեղակերտ համայնքի վերականգնվող խորքային հորերեր և ոռոգման ցանց:
o Արտամետ համայնքի վարչական տարածքում ոռոգման նպատակով նախատեսվող երկու հորատանցքերի հորատում՝ Արտամետ համայնքի N1 խորքայի հորի հորատում:

Մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծի լրամշակման պայմանով հավանության արժանացած 11 համայնքի սուբվենցիոն ծրագրերն են.
o Խորոնք համայնքի հուշարձան- հուշահամալիրի կառուցում։
o Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքներ։
o Բաղրամյան/Բաղրամյան/ համայնքի Արցախի փողոց 39 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում։
o Արշալույս համայնքի փողոցային լուսավորության ընդլայնում:
o Փարաքար համայնքի Ի.Գասպարյան , Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։
o Փարաքար համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում։
o Եղեգնուտ համայնքի Կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում։
o Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում ։
o Մեծամոր գյուղական համայնքի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգում։
o Խորոնք համայնքի Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․Սևակ, Գ,Նժդեհի, Գայ և Տերյան փողոցների մասնակի արտաքին լուսավորության ցանցի կառուցում։
o Արտամետ համայնքի վարչական տարածքում ոռոգման նպատակով նախատեսվող երկու հորատանցքերի հորատում՝ Արտամետ համայնքի N2 խորքայի հորի հորատում։


Ծրագրերի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:
Հավելենք, որ Արմավիրի մարզում արդեն հաստատվել է 57 ծրագրային հայտ: Իսկ սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:10:34