Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

14.07.2021

Դալարիկում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի առաջնային կարևորություն ունեցող 5 ծրագիր.

  • Կվերակառուցվեն 9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքները,
  • Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանց կկառուցվի
  • Կասֆալտապատվեն Կոմիտաս և Երիտասարդական փողոցները
  • Կհիմնանորոգվի հանդիսությունների սրահը
  • Կհիմնանորոգվի մարզասրահը

Դալարիկ համայնքում 2012 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրի 1-ին բաղադրիչով կվերակառուցվի 9 և 11 շենքերի՝ ընդհանուր 922 քմ մակերեսով տանիքը: Նշված շենքերում բնակարանների թիվը 48-ն է, ընհանուր շահառուներինը՝ 192: Ծրագրի արդյունքում բնակիչների բնակարանների վերանորոգման ծախսերը կկրճատվեն 30 %-ով:

Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում էլ ծրագրի շրջանակում կանցկացվի 1069 գծմ երկարությամբ ներտնտեսային բաց և փակ ցանց: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 56 տնտեսություն կապահովվի կայուն ոռոգման ջրով, որն էլ իր հերթին կնպաստի բնակիչների շրջանում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանը և պտղատու ծառերի աճեցմանը:

1976 թվականին ասֆալտապատված Կոմիտաս և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով կիրականացվի շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում: Հիշեցնենք, որ 1,5 կմ երկարությամբ Կոմիտասի փողոցի 7415.6 քմ հատվածը նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 2019-2020 թվականներին:

Սեփականության իրավունքով Դալարիկ համայնքին պատկանող հանդիսությունների սրահի տանիքը վերանորոգվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով, իսկ 2021-ին հաստատված ծրագրային հայտով նախատեսվում է նոր մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, ներքին լուսավորության ցանցի, ջեռուցման համակարգի, ջրագծերի և կոյուղագծերի անցկացում և ներքին հարդարում:

Համայնքի մարզասրահի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա Դալարիկում և մոտակա համայնքներում ֆիզիկական կուլտուրայի զարգացման և առողջ կենսակերպ վարելու գործում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նաև բակային հատվածի բարեկարգում:

Դալարիկ համայնքում վերոնշյալ ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքների ընթացքում կստեղծվի ավելի քան 50 ժամանակավոր աշխատատեղ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53