Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գետաշենում 32 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

15.07.2021

Կգազաֆիկացվեն Գետաշեն համայնքի 2-րդ, 4-րդ, 17-րդ փողոցները և 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքը. ևս 32 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերոնշյալ փողոցներում նախատեսվում է անցկացնել գազատար խողովակներ, տեղադրել հենասյուներ, անհրաժեշտ վայրերում կառուցել կամարներ, իսկ գազատար խողովակները ներկել:

Աշխատանքների իրականացումը կնպաստի բնակչության բարեկեցությանը, կնվազեցնի ջեռուցման համար բնափայտի և էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալները:

Ծրագրի շահառուների թիվը 120 է:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53