Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի ոսկե մեդալակիրներին

16.07.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել և գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի երեք ոսկե մեդալակիրներին` Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լալա Հովհաննիսյանին և Արմավիրի Ռ. Եղոյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտներ Էլիդա Գրիգորյանին և Արմինե Մկրտչյանին:

Դպրոցական ուսումնառության տարիներին ունեցած բարձր առաջադիմության և արձանագրված լավագույն արդյունքի համար շնորհավորելով մեդալակիրներին, նրանց կրթօջախների տնօրինությանն ու ուսուցչական կազմին, ծնողներին ու հարազատներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ կարևորել է ստացած գիտելիքների լիարժեք կիարռումը մասնագիտական գործունեության մեջ և քաղաքացիական կյանքում, ապա մաղթել, որ ուսումնառության պրոցեսը շարունակական բնույթ կրի՝ տարեցտարի համալրելով նրանց իմացության մակարդակը:

Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է նաև մեդալակիրների մասնագիտական ուղղվածությամբ և նշել, որ նրանցից յուրաքանչյուրը պետականաշինութան համար կարևոր ու առանցքային մասնագիտություն է ընտրել և ցանկացել, որ այն լավագույնս արդարացնի բոլոր սպասումները:

Մեդալակիրների հետ մարզպետի հանդիպումն ավարտվել է կարմիր ատեստատների հանձնմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53