Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հովտամեջում 640 քմ մայթ և 1560 քմ փողոց կհիմնանորոգվի

19.07.2021

Հովտամեջում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կբարեկարգվեն Երևանյան փողոցի մայթերը՝ շուրջ 640 քմ, և Հ. Բաղրամյան փողոցը՝ ավելի քան 1560 քմ:

Երևանյան փողոցի մայթերի սալիկապատումը կիրականացվի կիսախողովակներ տեղադրելուց հետո, ինչը կնպաստի ոռոգման ջրի պատշաճ մատակարարմանը՝ նվազեցնելով ջրի կորուստը:

Իսկ համայնքի գերեզմանատուն տանող Հ. Բաղրամյան փողոցում նախատեսվում է կատարել ջրատարի հիմնանորոգման աշխատանքներ, որին կհաջորդեն տարածքի հարթեցումն ու տուֆե քարերի տեղադրումը՝ սալարկումը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կապահովվի անվտանգ երթևեկ հետիոտների և տրանսպորտային միջոցների համար, իսկ համայնքն ավելի բարեկարգ տեսք կունենա:

Ծրագրի շահառուների թիվը 1488 է:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 8 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53