Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները

20.07.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու են մարզկենտրոն Արմավիրի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի և Բաղրամյան թիվ 6,8,10 բ/բ շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնակելի շենքերին հարող հատվածի Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բ/բ շենքերի բակային տարածքները:

Արմավիր քաղաքում համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով արդեն մեկնարկել են 1960-70-ական թվականներին կառուցապատված քաղաքի կենտրոնական հատված համարվող Արարատայան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները:

Հավելենք, որ համայնքային բյուջեի միջոցներով Արարատյան փողոցում նախատեսված են էներգախնայող լուսավորման ցանցի կառուցման, ճանապարհի գծանշման աշխատանքներ, Արարատյան - Շահումյան փողոցների խաչմերուկում տեղադրվելու է լեդ լուսաֆոր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:45:24