Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմներում զոհված ոսկեհատցի քաջերի հիշատակին

21.07.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Ոսկեհատի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել կրթօջախի բակում Արցախյան պատերազմներում զոհված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը, որին էլ հաջորդել է Քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած ժամկետային զինծառայող Արամայիս Միքայելյանի ծննդյան 25-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումը:

Ողջունելով հանուն հայրենիքի պաշտպաության նահատակված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասել է. «Ոսկեհատն Արմավիրի մարզի այն համայնքներից է, որը, ցավոք, զոհեր է ունեցել և´ Արցախյան 1-ին, և´ Քառօրյա, և´ 44-օրյա պատերազմներում: Այսօր մենք այստեղ ենք ոգեկոչելու մեր անմահ հերոսների հիշատակը և մեր խոնարհումն ու սերը փոխանցելու նրանց լուսավոր հոգիներին:

Մեր հերոսներն հանուն Հայրենիքի և մեր բոլորի պաշտպանության համար մղված կենացմահու պայքարում զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Եվ իրենց սխրանքներով նրանք աշխարհին ապացուցել են հայի արժանապատիվ տեսակը, այս հողի վրա ապրելու և արարելու արդարացի իրավունքը:

Մեր քաջերի անմնացորդ հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը մեզ՝ ապրողներիս, պարտավորեցնում է մեր ամենօրյա և հայրենաշեն աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին:

Հերոսածին ծնողներ, սիրելի ուսուցիչներ, օգտվելով ընձեռված առիթից՝ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեր անմահացած հերոսներին, Ձեր սիրասուն զավակներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, և նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելուուհամար:

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոս նահատակներին:
Աստված պահապան Հայոց ազգին ու ժողովրդին»:

Հուշ-ցերեկույթին օրվա խորհուրդը լրացնող կատարումներով հանդես են եկել կրթօջախի սաները և անհատ կատարողներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28