Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշարձանի բացում՝ ի հիշատակ կյանքը Հայրենիքին նվիրաբերած ոստիկանների

23.07.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի մարզային պատասխանատուների, Արմավիրի թեմակալ առաջնորդի և քաղաքապետի հետ ներկա է գտնվել Արմավիրի ոստիկանության մարզային վարչության բակում կյանքը Հայրենիքին նվիրաբերած ոստիկանների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացմանը:

Անվանի քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած հուշարձանի օծումը կատարել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49