Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտամետում խորքային հոր կհորատվի և գյուղտեխնիկա ձեռք կբերվի

23.07.2021

Արտամետում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում խորքային հոր կհորատվի և գյուղտեխնիկա ձեռք կբերվի:

Խորքային հորի հորատմամբ և համայնքում առկա մյուս խորհային հորերի համակցված շահագործմամբ կլուծվի 150 հա հողատարածքի մշտական ոռոգման խնդիրը:

Ծրագրի իրականացումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների ավելացմանը և կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը:

Գյուղտեխնիկայի, մասնավորապես՝ տրակտոր JCB-3XC էկսկավատորի ձեռքբերմամբ առանց հավելյալ խոչընդոտների համայնքում կլուծվի սանիտարական մաքրման, կենցաղային աղբի հեռացման, հողատարածքների հարթեցման և քարերի հեռացման խնդիրները:

Նախատեսվող ծրագրերը Արտամետ համայնքի համար առաջնային կարևորություն ունեն և նպաստելու են գյուղատնտեսության զարգացմանն ու ներհամայնքային խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46