Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մուսալեռ համայնքում ևս 19 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

29.07.2021

Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցները և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը կգազիֆիկացվի՝ բարելավելով բնակչության կյանքի որակն ու կոմունալ պայմանները:

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի իրականացմամբ 19 տնտեսություն՝ 73 բնակիչ, կապահովվի կապույտ վառելիքով:

Նշված փողոցներում առկա է նաև 160 տնամերձ հողատարած, որոնցում այժմ բնակելի տների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այդ տնտեսությունները ևս հանդիսանում են ծրագրի պոտենցիալ շահառու:

Գազաֆիկացման ծրագիրը կնպաստի համայնքում բնակչության թվի ավելացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 8 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57