Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

26 տարի տևած դադարից հետո Մեծամոր համայնքի փոքրիկները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

30.07.2021

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 1985 թվականին շահագործման հանձնված Մեծամոր գյուղի մանկապարտեզի մի հատվածը՝ անվտանգ և բարեկարգ պայմաններ ապահովելով 30-40 երեխայի նախադպրոցական կրթության համար:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերանորոգվի մանկապարտեզի 102.5 քմ տարածքը՝ կփոխվեն դռներն ու պատուհանները, կհարթեցվեն և կներկվեն պատերը, կնորոգվեն ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը, կուժեղացվի նաև շենքի սեյսմակայունությունը:

Մանկապարտեզի հիմնանորոգման փուլում նախատեսվում է 20 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 10 հիմնական աշխատատեղի ստեղծում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-01-21 18:01:32