Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաղրամյան համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը կվերանորոգվի

02.08.2021

Կվերանորոգվի Բաղրամյան (Բաղ. տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը. բնակելի շենքը կդառնա ավելի ամուր և երկարակյաց

500 քմ ընդհանուր մակերոսով տանիքի վերանորգումը կիրականացվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

1980-ական թվականներին շահագործման հանձնված շենքի տանիքն այժմ գտնվում է շատ վատ վիճակում և անբարենպաստ եղանակային պայմաններում բազում անհարմարություններ է առաջացնում հատկապես վերին հարկերի բնակիչների համար:

Ծրագրի շահառու է հանդիսանում բնակելի շենքի 16 ընտանիք:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28