Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տանձուտում 2021 թվականի համար հաստատված 2 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

09.08.2021

Տանձուտ համայնքում 2021 թվականի համար հաստատված 2 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. վերակառուցվում և ընդլայնվում է համայնքի ջրամատակարարման ցանցը

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերից մեկով Տանձուտ համայնքում 7191 գծմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները մեկնարկել են:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նախատեսվում է հին ջրագծերի փոխարինում նորերով, տեղադրված խողովակաշերտի ավազապատում, երկաթբետոնե հավաքվող 1000/1000 մմ 12 դիտահորերի տեղադրում, փականների մոնտաժում և այլ բնույթի աշխատանքներ:

Ծրագրի իրականացմամբ կբարելավվի համայնքի ամբողջ ջրամատակարարումը, կկրճատվի վթարների պատճառով կատարվող ընթացիկ վերանորոգման ծախսը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի կորուստը:

Հիշեցնենք, որ սուբվենցիոն 2-րդ ծրագրով էլ նախատեսվում է համայնքի 20-րդ, 24-րդ, 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցներն ընդգրկող նորակառույց թաղամասի կգազաֆիկացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46