Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

140 մլն դրամ` Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով

09.08.2021

ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով:

Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:

140 մլն դրամից համայնքներում նախատեսված ծրագրերի իրականացմանն ուղղվել է 85 մլն դրամ, այդ թվում՝

  • Դալարիկի մանկապարտեզի մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում
  • Լեռնագոգ մշակույթի տան մետաղապլաստե դռների և պատուհանների
    տեղադրում
  • Մյասնիկյանի մանկապարտեզի սանհանգույցի հիմնանորոգում
  • Ակնաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
  • Նորապատում երկու հակակարկտային կայանի տեղադրում և Տ-3-61/Մ-5/(Նորապատ)-/Հ-17/1,7կմ հատվածին հարող տարածքի աղբահանության իրականացում
  • Բամբակաշատում խորքային հորի պոմպի վերանորոգում
  • Այգեվանում խորքային հորի կահավորում
  • Ջրաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
  • Վարդանաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
  • Գրիբոյեդովի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
  • Դաշտի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում
  • Ծիածանում խորքային հորի կահավորում
  • Ապագայի մարզադահլիճի դռների և պատուհանների տեղադրում
  • Պտղունքում խորքային հորի էլեկտրասնուցման համակարգի կառուցում
  • Արգավանդի խմելաջրի համակարգի հիմնանորոգում և մշակույթի տան տանիքի հիմնանորոգում ու պատուհանների փոխարինում
  • Լուկաշինում խորքային հորի կահավորում և խողովակաշարի կառուցում
  • Հուշակերտում խորքային հորի կահավորում
  • Ալաշկերտում խմելաջրի համակարգի կառուցում
  • Ջանֆիդայում խմելաջրի համակարգի կառուցում
  • Արաքսում (Արմ.) 2 հակակարկտային կայանի տեղադրում
  • Ծաղկալանջում խորքային հորի կահավորում
  • Բերքաշատում խորքային հորի կահավորում
  • Արտամետում տնամերձ հողամասերի ոռոգման ցանցի ընդլայնում և
    կառուցում
  • Նոր Կեսարիայի վարչական տարածքում Արաքս գետի վրա գտնվող կամրջի վերանորոգում

Դպրոցներում առաջնային կարևորություն պահանջող հիմնախնդիրների լուծմանն էլ ուղղվել է 55 մլն դրամ, այդ թվում՝

  •  «Նոր Արմավիր միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Թաիրով միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Արտաշար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Ոսկեհատ միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Արմավիր միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Հայկաշեն միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Հուշակերտ միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • «Ջրաշեն միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49