Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում՝ Արմավիրում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով

16.08.2021

ՀՀ Արմավիրի մարզում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանին, կենտրոնի համակարգող Գայանե Առաքելյանին, ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ Հայկ Խեմչյանին ու Հեղինար Մելքում Մելքումյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերը՝ Դավիթ Խուդաթյանը և Դիանա Գասպարյանը:

Հանդիպման շրջանակում ներկայացվել է ՅՈՒՆԻՍԵՖԻ ֆինանսավորմամբ Արմավիրի մարզում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն հիմնելու հիմնական գաղափարը, այն է՝ երիտասարդների և երեխաների կարիքների համար նախատեսված ծառայություններ մատուցող կենտրոնների միջոցով աջակցել երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը և նպաստել հասարակության մեջ երիտասարդության դերի բարձրացմանը:

Այնուհետև ներկայացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեության հիմնական ուղղվածությունը և Արմավիրի մարզում նմանօրինակ կենտրոն ունենալու հնարավորություններն ու նախատեսվող գործընթացները՝ երկուստեք կարևորելով նման ձեռնարկների դրական նշանակությունը երիտասարդության շրջանում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28