Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Առատաշեն համայնքի Մ. Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները

18.08.2021

Մեկնարկել են #Առատաշեն համայնքի Մ. Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի շուրջ 5000 քմ ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները.

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Առատաշեն համայնքի Մաշտոց փողոցի 7 մ երթևեկելի լայնությամբ և 700 մ երկարությամբ հատվածը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մասնավորապես կիրականացվի բիտումի լցաբաշխում, մանրահատիկ ասֆալտբետոնով 5 սմ հաստությամբ ճանապարհային ասֆալտի կառուցում և կավ-ավազային խառնուրդով ճանապարհային եզրերի 0,5 մ լայնքով հատվածի 8-10 սմ հաստությամբ զանգվածի լցում և տոփանում՝ ավելի քան 400 քմ:

Կապալառու կազմակերպությունը «ԵՂՆԻԿԻՊԵՍ» ՍՊԸ-ն է:
Շահառուների թիվը 15000 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15