Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրաշենում սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները սկսվել են

19.08.2021

Ջրաշենում 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհահատվածի մայթերի կառուցման աշխատանքները սկսվել են.

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում նշված հատվածում կանցկացվի շուրջ 650 քմ կիսախողովակ, նույնքան մակերեսով էլ ասֆալտապատում կիրականացվի:

Ծրագրի արդյունքում կապահովվի բարեկարգ ջրահեռացման համակարգի առկայություն և անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ:

Հավելենք, որ Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակում էլ կհիմնանորոգվի Ջրաշենի մշակույթի տան տանիքը, իսկ դպրոցում մասնակի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-11-30 19:09:24